ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին. ՀՀ ԱԳՆ

  • 26-05-2023 15:09:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։
 
Նախարարի տեղակալը հատուկ խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ հայատյացության հողի վրա իրականացվող այս ապօրինի գործողությունները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականության վկայությունն են։
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումներին և այդ համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությանը։
 
Վահե Գևորգյանը կարևորել է Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի շարունակական սերտ համագործակցությունը ՄԱԿ կանխարգելման օրակարգի շրջանակներում՝ շեշտելով հատուկ խորհրդականի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ կողմից ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման մեխանիզմների գործարկման նպատակով։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն