Հնարավոր է՝ Բաքուն և Երևանը հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր կնքեն. Աբդուլլաևա
26-05-2023 15:53:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին Քիշնևում նախատեսված Եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։
Այս մասին «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան՝ հավելելով, որ «դա պատմական պահ է»:
Հունիսի մեկին Քիշնևում նախատեսված է Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։