Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի. Մևլութ Չավուշօղլու


Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի. Մևլութ Չավուշօղլու

  • 26-05-2023 19:55:28   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գարծընթացին՝ ընդգծելով, որ Թուրքիան դրական է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
 
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
«Ադրբեջանն առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր։ Կողմերն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նման շարունակության դեպքում շուտով կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար։
 
Ըստ Չավուշօղլու, եթե Հայաստանը դրական արձագանքի, ապա պայմանագիրը հնարավոր է կնքվի: Այս պարագայում, Թուրքիան նույնպես դրական քայլեր կձեռնարկի։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը