Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները


Իննսուներեք ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

  • 26-05-2023 21:03:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
 
Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը