Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է 2 հայ զինծառայողի ձերբակալման մասին


Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է 2 հայ զինծառայողի ձերբակալման մասին

  • 27-05-2023 12:51:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: 
 
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է։ 
 
«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը