Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ցուցադրությունների, գիտաժողովների աշխատանքային սևագրերն են․ Ցեղասպանության թանգարանի պարզաբանումը


Տեսանյությում երևացող թղթերը տարբեր տարիների ցուցադրությունների, գիտաժողովների աշխատանքային սևագրերն են․ Ցեղասպանության թանգարանի պարզաբանումը

  • 27-05-2023 22:13:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:
 
Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»:
 
Նշենք, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որում այրվում են թղթեր, նկարներ։ Տեսանյութում ասվում է, որ տեղում մաքրություն իրականացնողները խուսափել են պատասխանել, թե ինչ թղթեր են այրում։

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play