Կրեմլն ակնկալում է ռուս-թուրքական ծրագրերի իրականացման «բարձր դինամիկայի» շարունակություն


Կրեմլն ակնկալում է ռուս-թուրքական ծրագրերի իրականացման «բարձր դինամիկայի» շարունակություն

  • 29-05-2023 15:55:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո ռուս-թուրքական, այդ թվում՝ էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման բարձր դինամիկան կշարունակվի։
 
Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Արդեն բավականին բարձր դինամիկա կա մեր համատեղ նախագծերի իրականացման գործում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի, քանի որ դրված նպատակներն իսկապես շատ հավակնոտ են»,- ասել է Պեսկովը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play