ՀՀ-ի կողմից հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը միջամտելը միջամտություն է մեր ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ


ՀՀ-ի կողմից հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը միջամտելը միջամտություն է մեր ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ

  • 30-05-2023 13:16:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լավ կլինի, որ հայկական կողմը, խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փոխարեն, կեղծ ու սուտ հայտարարություններ չանի, խոսքով ու գործով հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
 
Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանիի ԱԳՆ-ն, որում նաև ասված է.
 
«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության կանխակալ և անհիմն հայտարարությունը 2023 թվականի մայիսի 28-ին Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած կարծիքների և կոչերի վերաբերյալ:
 
Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականության խթանմանը ծառայող քայլերի վճռական կանխարգելման մասին Ադրբեջանի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի կոչերի միտումնավոր խեղաթյուրումը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն պատմության դասեր չի քաղել:
 
Լավ կլինի, որ հայկական կողմը, խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փոխարեն, կեղծ ու սուտ հայտարարություններ չանի, խոսքով ու գործով հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
 
Հայաստանի՝ սրան հակասող գործողությունները և հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը միջամտելը միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և հակասում է տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին Հայաստանի հավակնոտ հայտարարություններին»»,-ասված է հայտարարության մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play