Երևանում մեկ ժամում 4800 բաժակ կաթ են խմել


Երևանում մեկ ժամում 4800 բաժակ կաթ են խմել

  • 30-05-2023 14:11:55   | Հայաստան  |  Հասարակություն

Կաթի համաշխարհային օրվան ընդառաջ՝ մայիսի 27-ին  Seasons այգում անցկացվեց Հայաստանում առաջին և ամենամարդաշատ կաթի հյուրասիրությունը։
Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը կաթնամթերքի առաջատար արտադրող «Երեմյան Փրոդաքթսն» էր։ Նախաձեռնության նպատակն է  նպաստել  մեր առօրյա սննդակարգի կարևորագույն մաս կազմող մթերքի՝ կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։ 
 
«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով սիրառատ իրադարձությունն իր շուրջն էր համախմբել հազարավոր երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիների, ովքեր մեծ ոգևորությամբ էին եկել միջոցառմանը մասնակացելու։
 
«Մեր թիմի նպատակն է ինչպես յուրօրինակ տոն պարգևել մեր սիրելի հայրենակիցներին և քաղաքի հյուրերին, այնպես էլ  խթանել առողջարար և սննդարար կաթի օգտագործումը՝ ոչ օգտակար ըմպելիքների փոխարեն։ Հետազտությունները ցույց են տալիս, որ չնայած մեր երկրում կաթնամթերք շատ են օգտագործում, բայց կաթը մաքուր վիճակում՝ ոչ այնքան, անգամ տեղյակ լինելով օգտակար հականիշների մասին։ Բայց մենք հաճելիորեն զարմացած ենք,  քանի որ այսօրվա միջոցառման ցուցանիշները շատ  ուրախացնող էին։ Նախատեսել էինք հյուրասիրել 3000 բաժակ կաթ,  բայց արդյունքում հյուրասիրեցինք 4800  բաժակ։ Վստահ ենք՝ կաթի սիրահարների թիվն է՛լ ավելի կմեծանա և մարդիկ, որպես առողջ ընտրություն, շատ կաթ կխմեն»,- ասաց «Երեմյան Փրոդաքթսի»  մարքեթինգի պատասխանատու Ավետիք Սիմոնյանը։
 
Ավետիք Սիմոնյանը հավելեց նաև, որ միջոցառումը դարձնելու են ամենամյա  բարի ավանդույթ, և սպասված իրադարձություն։
Միջոցառումն աննախադեպ էր նրանով, որ «Երեմյան Փրոդաքթսի» Վայոց Ձորի ֆերման ևս եկել էր Երևան՝ կովիկների ու հորթուկների հետ միասին։ Այգում ներկայացված էր նաև գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող մեքենան։ Սա միջոցառման ամենահետաքրքրական և գրավիչ հատվածն էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ 
 
«Այսօր Երևանում են մեր սուպեր աստղերը՝ սեր տվող կաթնատու չեմպիոն կովերը։ Մենք այդպես ենք նրանց անվանում, քանի որ նրանք  աչքի են ընկնում ամենաբարձր կաթնատվությամբ։ 
Մենք որոշեցինք, որ այս ձևաչափով միջոցառման հյուրերն իրազեկվեն և ծանոթանան մեր  ֆերմային,  տեսնեն բարձրարժեք գենետիկայով հոլշտեյն ցեղատեսակի  մեր կենդանիներին, որոնք էլ բարձրորակ և վիտամիններով հարուստ կաթի գրավականներից մեկն են»,-նշեց  «Երեմյան Փրոջեքթսի» գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։
 
Արծրուն Խաչատրյանն ընդգծեց, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրության հիմքում «Սերմից՝ սեղան» հայեցակարգն է.
 
«Մեր ֆերման կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ապահովված են կենդանիների բարեկեցության և խնամքի համար բոլոր պայմանները։ Էկոլոգիապես մաքուր անասնակերն աճեցնում ենք սեփական դաշտերում, կաթի պահպանումն ու տեղափոխությունն իրականացնում ենք փակ ցիկլով։ Մեր ֆերմայում կիթը մեքենայացված է, որը որակյալ կաթի ապահովման երաշխիքներից է։ Ֆերմայի առանձնացված սրահից կաթը փակ ցիկլով և 2 հատուկ ֆիլտր անցնելով հոսում է դեպի սառնարան, ապա հատուկ մեքենայով տեղափոխվում Երևան՝ կաթի վերամշակման արտադրամաս: Այստեղ կաթն անցնում է լաբորատոր մի շարք հետազոտություններ և անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում և հասնում մեր սպառողի սեղանին»։ 
 
Միջոցառման կարգախոսն էր «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է», քանի որ  «Երեմյան Փրոդաքթս»  ապրանքանիշի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք ամբողջ թիմի սիրո և նվիրումի արդյունքն է, այն արտադրված է սիրով և Ընկերությունն էլ այդ սերն ուզում է տարածել։
 
Միջոցառումը սիրո մասին էր, որի հատուկ հյուրն էր Hayat Project-ը՝ իր ամենաուրախ և գեղեցիկ  սիրո երգերով։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play