Նոր մանկամեծական ներկայացում «Բոհեմ» թատրոնում՝ «Թափանցիկ քաղաքի հեքիաթը»


Նոր մանկամեծական ներկայացում «Բոհեմ» թատրոնում՝ «Թափանցիկ քաղաքի հեքիաթը»

  • 31-05-2023 16:50:29   | Հայաստան  |  Մշակույթ

Բոհեմ թատրոնը «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում ներկայացնում է Թելման Առաքելյանի 
«Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր մանկամեծական ներկայացումը։
 
Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք: Պարզապես պետք է բացենք մեր սրտերը հեքիաթի առաջ:
 
Թերևս այս մեկ նախադասությամբ կարելի է բացատրել ներկայացման փիլիսոփայությունը: Ցավոք, հերոսների արկածները մեկ նախադասությամբ բացատրել հնարավոր չէ, դրա համար պետք է հունիսի 9–ին ժամը 19։00–ին այցելել «Բոհեմ» թատրոն և մասնակից դառնալ այդ ամենին:
 
Անդրանիկ Հարությունյանին հանդիսատեսը բացահայտելու է այլ կողմից: Կարող եմ ասել` սա այն ներկայացումն է, որտեղ Անդրանիկը խաղում է մեզնից յուրաքանչյուրին: 
 
Յուրահատուկ կերպով կուզեմ ուշադրությունը սևեռել ներկայացման դեկորացիայի և Թափանցիկ քաղաքի կառուցվածքի վրա, որն ինձ համար շատ հեքիաթային է ստացվել: Այսպես ասեմ` Թափանցիկ քաղաքի հատակագծի հեղինակը Քրիստինե Հովհանիսյանն է:
 
Երեխաների համար ներկայցումը կրում է դաստիարակչական բնույթ, իսկ ծնողներին հիշեցնում, որ պետք է նաև հասցնել ապրել: 
 
Եվ ի վերջո պետք է սիրենք իրար, սիրենք այնպես, ինչպես հեքիաթում:
 
Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: Մենք այնքան ենք կյանքին նայել բջջային հեռախոսների «ֆիլտրերով», որ մոռացել ենք` իրական կյանքին «ֆիլտրեր» պետք չեն: 
 
Ներկայացման ընթացքում հանդիպելու ենք շատ սիրված հերոսների` Սուտասանին, Անհաղթ աքլորին, Քնած Գեղեցկուհուն և այլոց։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play