Արցախից 18 հիվանդ է տեղափոխվել է Հայաստան


Արցախից 18 հիվանդ է տեղափոխվել է Հայաստան

  • 02-06-2023 20:22:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հունիսի 2-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
 
«11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
 
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  7-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play