Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2 ամսով կալանավորվել է


Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2 ամսով կալանավորվել է

  • 03-06-2023 11:23:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Դատարանը որոշել է կալանավորել 16-ամյա տղային ծեծած պաշտոնյային։
 
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունից Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
 
«Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը»,– ասացին դատախազությունից:
 
Ղայթմազյանը ձերբակալվել էր երեկ:
 
Հիշեցնենք` հունիսի 1-ին սոցցանցերում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։
 
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով: Դատախազը բավարարվել է միջնորդությունը։
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play