ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ


ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ

  • 03-06-2023 13:00:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
 
«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ–ի թվիթերյան գրառման մեջ:
 
Հիշեցնենք` հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։
 
Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։
 
Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել 288 մարդ, տուժածների թիվը հասնում է 900–ի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը