Երևանում 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող, բլոգեր Օվսաննա Սողոյանն է


Երևանում 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող, բլոգեր Օվսաննա Սողոյանն է

  • 03-06-2023 14:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հունիսի 1-ին Երևանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող և բլոգեր Օվսաննա Սողոյանն է (Սիմոնյան):
 
Համացանցում Օվսանայի ընկերն ու լրագրողները կատարվածը համարում են անհավատալի և անհասկանալի: Երիտասարդ կնոջ ընկերները ցավակցություններից բացի, Օվսաննայի հետ կապված հիշողություններով են կիսվում և նշում, որ նա բազմաթիվ նոր ծրագրեր ուներ իրականացնելու, որոնց մասին բազմիցս խոսել է բլոգերը:
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
 
Հիշեցնենք՝  հունիսի 1-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց էին տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։
 
Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, կատարվել էին վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել էին անարդյունք: Փոքրիկը, գիտակցության չգալով, մահացել էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը