Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին առևանգված 2 հայ զինծառայողի վերաբերյալ


Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին առևանգված 2 հայ զինծառայողի վերաբերյալ

  • 07-06-2023 19:47:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է  Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:
 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:
 
Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես «դիվերսանտ»։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play