ՀՀ-ն առաջիկայում սպասում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը


ՀՀ-ն առաջիկայում սպասում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը

  • 08-06-2023 13:05:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։
 
Հայաստանն առաջիկայում սպասում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի հետ կապված ժամանակավոր միջանկյալ միջոցն ավելի հստակ մանրամասնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Մայիսի 22-ին Հայաստանը երկրորդ անգամ դիմել է ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու կապակցությամբ։
 
«Լաչինի միջանցքի հետ կապված մենք դիմել ենք ՄԱԿ–ի միջազգային դատարան, խնդրելով դատարանին փոփոխելու իր կիրառած ժամանակավոր միջոցը և ավելի հստակ մանրամասնել այն, հաշվի առնելով, որ փետրվարի 22–ի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր կատարում դատարանի որոշումը, այլև հակառակը ավելի է վատթարացնում ու սրում է իրավիճակը` տեղադրելով նաև անցակետ»,–ասաց նա։
 
Կիրակոսյանի խոսքով` դատարանին ներկայացրել են փաստարկված դիրքորոշում, ստացել են նաև Ադրբեջանի պատասխանը։
 
«Դրա հետ կապված ներկայացրել ենք նաև մեր պատասխանը։ Այս պահի դրությամբ սպասում ենք դատարանի որոշմանը, որը կլինի առաջիկայում»,–ասաց Կիրակոսյանը։
 
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։
 
«Հարցը քաղաքական է և պետք է աշխատել ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետությունների հետ, որպեսզի հարցը բերվի օրակարգ։ Դա միակ ուղղությունն է, որը հնարավորություն կտա որոշակի ազդեցություն ավելացնել Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ որոշումների կատարման մասով»,–ասաց նա։
 
Կիրակոսյանը նաև նշեց, որ ցավոք, իրավական մեխանիզմները ակնհայտ պատճառներով այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը` դրանց արդյունավետությունը միանշանակ նվազել է։
 
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածումքաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել ենԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
 
Այս տարվա փետրվարի 22-ինԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
 
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջաննանցակետ է տեղադրելԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը