Գայանե Հակոբյանը հրաժարվեց պաշտպաններից


Գայանե Հակոբյանը հրաժարվեց պաշտպաններից

  • 09-06-2023 13:51:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
 
Թե ինչու, փաստաբանը չմանրամասնեց, միայն ասաց, որ որոշումը Հակոբյանինն է ու իրենց և վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա։
 
Ըստ փաստաբանի՝ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ ևս փոփոխություն կա։
 
Այս պահին ընդմիջում է հայտարարված․ դատարանը որոշել է հանրային պաշտպան ներգրավել։
 
Նիստն այսօր ընթացել է փակ դռների հետևում։
 
Ռոբերտ Զարգարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը