Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին


Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին

  • 09-06-2023 15:48:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են օգտագործելու ռազմական լծակներ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու համար։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի հարցազրույցը բրիտանական Sky News-ին:
 
«Իրանը բացահայտորեն հետամուտ է Հոլոքոստի կրկնությանը և վեց կամ յոթ միլիոն հրեաների ոչնչացմանն Իսրայելում:
 
Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել և նրանց թույլ տալ դա անել: Ես չեմ կարծում, որ դիվանագիտությունն ինքնին կաշխատի: Կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող է աշխատել միայն իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակի դիմելու պատրաստակամության հետ զուգակցմամբ, եթե զսպումն անհրաժեշտ արդյունքներ չտա… Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք մեզ պաշտպանելու համար, բայց ես մանրամասներ չեմ հայտնի», - ասել է նա։
 
Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները:
 
«Մենք հիանալի հնարավորություններ ունենք մեր տարածաշրջանում առաջ տանելու խաղաղությունը, մեր երկու երկրների միջև խաղաղությունը, մեր ժողովուրդների բարեկեցությունը: Կարծում եմ, որ սա կփոխի պատմությունը: Մենք արդեն պատմական քայլ ենք կատարել՝ ստորագրելով չորս հաշտության պայմանագրեր, որոնք իմ ղեկավարությամբ Իսրայելը կնքել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ», - ընդգծել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը