Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը


Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը

  • 10-06-2023 11:16:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   
 
Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի  յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի  ուղղությամբ իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
 
ԱՀ ՊՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն