Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական
06-09-2023 16:49:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Հայ - ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական: Այդ մասին «Ռոյթերզ»-ին փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: