Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ տրանսպորտային միջոցների ներգրավմամբ


Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ տրանսպորտային միջոցների ներգրավմամբ

  • 07-09-2023 13:04:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Կառավարությունը սեպտեմբերի 7-ին որոշում ընդունեց հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել և ռազմատրանս­պոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոց­ներԼ
 
Սահմանվել են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
 
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու­թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանս­պորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավումը:
 
Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականաց­վում են պահեստազորայինների ռազմական հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատ­րաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով:
 
Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 2059 քաղաքացի, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
 
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
 
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմ­բերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավվելու է մինչև 152 միավոր տրանս­պոր­տային միջոց՝ յուրա­քանչ­յուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը