Քաղաքական հետապնդում․ ինչու են ձերբակալել Գարիկ Գալեյանին


Քաղաքական հետապնդում․ ինչու են ձերբակալել Գարիկ Գալեյանին

  • 08-09-2023 12:54:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հրապարակի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին են ձերբակալել այսօր: Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
 
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։
 
Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։
 
Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից հետո։
 
Նշենք, որ երկար ժամանակ է Գալեյանին  քաղաքական իշխանությունները հետևում են։
 
Գալեյանը շատ անգամ է հայտնվել իրավապահների տեսադաշտում։ Վերջին դեպքը կապված էր ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործի հետ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը