Ադրբեջանը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով. միջնորդներին կոչ ենք անում աշխատել Հայաստանի սահմանների ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ. Freedom House


Ադրբեջանը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով. միջնորդներին կոչ ենք անում աշխատել Հայաստանի սահմանների ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ. Freedom House

  • 12-09-2023 12:03:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման ֆոնին՝ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
 
«Մենք խորապես անհանգստացած ենք հաղորդագրություններից, որ ադրբեջանական զինուժը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ։
 
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգ է պարունակում և սրում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններում,  ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և անվերապահորեն վերացնել շրջափակումը` երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը