Հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց


Հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց

  • 12-09-2023 18:10:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, խոսքը, մասնավորապես, 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերին է վերաբերում:
 
Ուսուցիչներից մեկը դժգոհեց էլեկտրոնային մատյաններից և հորդորեց վերադարձնել դրանք. «Ուսուցիչը գնում է տուն, եւ շարունակում է աշխատել, Սահմանադրությամբ մարդը աշխատում է 8 ժամ, իսկ ուսուցիչը՝ 24: Մեր տան անդամներին մի կողմ թողնենք ու համակարգչով 24 ժամ աշխատենք»:
 
Նախարարության ներկայացուցիչը լսելով ուսուցիչների բողոքները՝ առաջարկեց 10 հոգանոց խումբ ձեւավորել եւ իր հետ բարձրանալ նախարարության շենք:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը