Սամվել Շահրամանյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ
12-09-2023 19:55:24 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ։