Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, այն է՝ գրավել ձեր հայրենիքը․ բարոնուհի Քոքս
15-09-2023 15:20:04 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև և դեռ որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, նշելով, թե վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ։
«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ՝ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, այն է՝ գրավել ձեր հայրենիքը,- ասել է բարոնուհին, ավելացնելով․- առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր»։