Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով
16-09-2023 10:09:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ:
Մասնավորապես՝
•Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
•Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
•Լեռնիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
•Հայկ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:
•Խորեն Մեջլումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից:
•Գագիկ Այվազյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
•Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Բաղդասարյանը 2023 թվականի հոկտեմբերի 2-ից փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: