Արցախից 8 բուժառու ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան
16-09-2023 12:19:49 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 16-ին 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։