Բայդենը կհանդիպի կենտրոնասիական հինգ պետությունների ղեկավարների հետ. Սալիվան


Բայդենը կհանդիպի կենտրոնասիական հինգ պետությունների ղեկավարների հետ. Սալիվան

  • 16-09-2023 12:42:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Նյու Յորքում հանդիպում անցկացնել կենտրոնասիական հինգ պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ՝ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
 
«Սա կլինի պատմության մեջ առաջին նախագահական գագաթնաժողովը՝ C5+1 ձևաչափով»,- հավելել է պաշտոնյան:
 
Նա նաև ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը այլ երկրների հետ առճակատումը չէ. ԱՄՆ-ը պարզապես ցանկանում է դրական օրակարգ մշակել նշված երկրների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը