Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով


Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

  • 18-09-2023 12:16:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ 
 
ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
 
«Ռոսգրանստրոյը»  քաղաքացիներին հորդորում է պլանավորել  ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն