Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը


Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը

  • 18-09-2023 13:37:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
 
«Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական ​​հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։
 
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը