Միրզոյանն ու Բայրամովը մեկնել են Նյու Յորք


Միրզոյանն ու Բայրամովը մեկնել են Նյու Յորք

  • 18-09-2023 14:29:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։
 
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։
 
Նյու-Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
 
Դեռևս պարզ չէ՝ Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենա՞ն:
 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ ԱՄՆ-ում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում, որի արդյունքներով հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը