Ակնայի (Աղդամ) ճանապարհով անցած ԿԽՄԿ բեռը կփոխանցվի համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո


Ակնայի (Աղդամ) ճանապարհով անցած ԿԽՄԿ բեռը կփոխանցվի համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո

  • 18-09-2023 15:45:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխել է բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:
 
Այս մասին հայտնում է ԼՂ տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ դրանք ԼՂ կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո:
 
«Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության սահմանած չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
 
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,- ասվում է հայտարարության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը