«Կարևոր առաջընթաց»․ ԱՄՆ ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը ԼՂ Լաչինով և Աղդամով


«Կարևոր առաջընթաց»․ ԱՄՆ ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը ԼՂ Լաչինով և Աղդամով

  • 19-09-2023 10:16:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։
 
«Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ:
 
Բլինքենն ընգծել է՝ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը