Ֆրանսիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Լաչինով և Աղդամով Արցախ բեռների մատակարարմանը


Ֆրանսիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Լաչինով և Աղդամով Արցախ բեռների մատակարարմանը

  • 19-09-2023 11:31:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ բեռների մատակարարմանը:
 
«Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության համաժամանակյա մատակարարումը պետք է դառնա անարգել մարդասիրական օգնության առաջին քայլը՝ միջազգային իրավունքի և Միջազգային դատարանի որոշման համաձայն»,- գրել է նախարարը:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ի առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի ու մանկական պարագաներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը