Հսկողական միջոցառում. 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ


Հսկողական միջոցառում. 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

  • 19-09-2023 12:21:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 
 
2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
 
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 67 մլն դրամի չափով տուգանք:
 
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը կցվում է:
 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն