ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր


ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր

  • 19-09-2023 13:20:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այս շաբաթ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր, նշված է առաքելության X-ի Էջում։
 
«Գործառնական պլանի համաձայն՝ Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում՝ գործող բազաներով Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, իսկ կապի և աջակցության գրասենյակը՝ Երևանում»։
 
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը