19-09-2023 13:44:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Այս պահին Ստեփանբակերտը ռմբակոծվում է, քաղաքում տագնապի ազդանշան է միացված։ Բաքվի ՊՆ հաղորդագրություն է տարածե Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» անցկացման մասին։ «Մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով տարածաշրջանում ձեռնարկվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր Բաքուն ապատեղեկատվություն է տարածել իբր հայկական կողմի դիվերսիայի հետեւանքով իր զինծառայողների վիրավորվելու մասին։