Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով․ Արտակ Բեգլարյան


Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով․ Արտակ Բեգլարյան

  • 19-09-2023 14:08:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
 
«Լրացուցիչ տեղեկություններ դեռ չունեմ։
 
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։
 
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,-գրել է նա։
 
Հավելենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։
 
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը