Ադրբեջանը պնդում է՝ անելու են ամեն բան, որ հայկական կողմի սադրանքներին վերջ տրվի


Ադրբեջանը պնդում է՝ անելու են ամեն բան, որ հայկական կողմի սադրանքներին վերջ տրվի

  • 19-09-2023 15:44:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Նրանք նշում են, որ  սեպտեմբերի 19-ին հայկական զինված ուժերն իրականացրել են մի շարք լայնածավալ ռազմական սադրանքներ և ահաբեկչական հարձակումներ։
 
«Այսպես, հայկական հետախուզադիվերսիոն ստորաբաժանումների կողմից Ախմադբեյլի-Ֆուզուլի-Շուշա ավտոճանապարհին ահաբեկիչների թիրախների համար նախապես տեղադրված ականների պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք և զինվորականներ։ Բացի այդ, մեր բանակի ստորաբաժանումները կրակել են ականանետերից և տարբեր տեսակի զինատեսակներից։ Արդյունքում, վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող»․ – նշված է հաղորդագրության մեջ։
 
Ադրբեջանական կողմը պնդում է, որ ոչ մի կերպ չի թիրախավորել խաղաղ բնակիչներին, և անում է ամեն բան, որ հայ խաղաղ բնակչությունը հեռու մնա  ռազմական թիրախներից: Սակայն հայկական լրատվամիջոցների հայտնած տվյալներով, ինտենսիվ կրակոցների թիրախում հայտնվում են նաև բնակիչները:
 
«Ադրբեջանի հանրապետությունը պնդում է, որ անելու են ամեն բան, որպեսզի հայկական կողմի սադրանքներին վերջ տրվի և տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը հայկական զինված ուժերի անվերապահորեն և ամբողջական դուրսբերումն է  Ղարաբաղի շրջանից»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը