Զախարովան անհանգստացած է ոչ թե ԼՂ բնակչության ցեղասպանության ենթարկվելուց, այլ ռուս խաղաղապահների անվտանգության մասին


Զախարովան անհանգստացած է ոչ թե ԼՂ բնակչության ցեղասպանության ենթարկվելուց, այլ ռուս խաղաղապահների անվտանգության մասին

  • 19-09-2023 15:49:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում և խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ։
 
«Հաղորդագրություններ ենք ստանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից, ինչպես նշում են Բաքվում՝ հակաահաբեկչական գործողությունների մասին և տեղի հայկական զինված խմբերի պատասխանի մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին խստորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է Զախարովան, հավելել՝ Ղարաբաղի խնդրի լուծման բոլոր քայլերը նշված են 2020-2022 թթ․ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռկողմ հայտարարություններում։
 
Ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադարի և բարձր մակարդակով նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը