«Հայկական անօրինական զինվшծ խմբավորումները» պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ «անօրինական ռեժիմը» պետք է ինքնալուծարվի. Ալիևի վարչակազմի հայտարարությունը


«Հայկական անօրինական զինվшծ խմբավորումները» պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ «անօրինական ռեժիմը» պետք է ինքնալուծարվի. Ալիևի վարչակազմի հայտարարությունը

  • 19-09-2023 18:58:18   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Պատրաստակամ ենք Եվլախում հանդիպելու հայ բնակչության ներկայացուցիչների հետ. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հայտարարությունում:
 
««Հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am) դադարեցնելու համար «հայկական անօրինական զինված խմբավորումները» (չակերտները՝ Tert.am) պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ «անօրինական ռեժիմը» (չակերտները՝ Tert.am) պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am) կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է հայտարարությունում:
 
Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը