Արցախի խաղաղ բնակչության կյանքը ոչ թե վտանգված է, այլ գտնվում է իրական մասսայական սպանդի վտանգի տակ. Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան


Արցախի խաղաղ բնակչության կյանքը ոչ թե վտանգված է, այլ գտնվում է իրական մասսայական սպանդի վտանգի տակ. Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան

  • 20-09-2023 10:31:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Արցախի խաղաղ բնակչության կյանքը ոչ թե վտանգված է, այլ գտնվում է իրական մասսայական սպանդի վտանգի տակ։
 
 Բաքվի բռնապետը հանդգնել է հասնի այս աստիճանի, քանի որ իր մնացած գործողությունների համար այդպես էլ չպատժվեց առնվազն պատժամիջոցների տեսքով։ 
 
 Միջազգային դիվանագիտական հարթակում , եթե գոնե մեկ անգամ խաղացողները ակնարկեին ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ապա այսքան հեռու չէր գնա Բաքվի բռնապետը։
 
Լեռնային Ղարաբաղի  խաղաղ բնակչության կյանքը ոչ թե վտանգված է, այլ գտնվում է իրական մասսայական սպանդի վտանգի տակ։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն