Թեհրանը երբեք թույլ չի տա օտար ուժերի միջամտել տարածաշրջանի խնդիրներին. Իրանի ՊՆ


Թեհրանը երբեք թույլ չի տա օտար ուժերի միջամտել տարածաշրջանի խնդիրներին. Իրանի ՊՆ

  • 22-09-2023 13:14:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողույունների մեկնարկից ընդամենը ժամեր առաջ իրանական Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հայտարարությունը, որում մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ԱՄՆ միջամտության, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման վերաբերյալ։
 
Հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանը «երբեք թույլ չի տա օտար ուժերի միջամտել տարածաշրջանի խնդիրներին»:
 
«Մեր ջանքերն են՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության միջոցով հարցերը լուծել ինքնուրույն»,- ընդգծել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Իրանը «չի ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն»։
 
«Մենք պահպանում ենք մեր հարաբերություններն ու փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս երկրները մեր հարեւաններն ու եղբայրներն են, մենք փորձում ենք օգնել լուծելու նրանց խնդիրները»,- նշել է Մոհամմադռեզա Աշտիանին։ 
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանը համատեղ զորավարժություններ է անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Բացի այդ, Երևանը ԵՄ դիտորդական առաքելություն է ներգրավել տարածաշրջան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը