Խաղաղությունը կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան բարեխղճորեն կկատարի իր պարտավորությունները. Գյուլեր
22-09-2023 13:53:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Թուրքիան ակնկալում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունից հետո երկարաժամկետ խաղաղություն կգա:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նաև հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը կիրագործվեն, գրում է Milliyet-ը։
«Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի կայուն խաղաղություն։ Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, և խաղաղության համաձայնագրի կետերը հնարավորինս արագ կյանքի կոչվեն, տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի»,- ասել է ՊՆ ղեկավարը։
Գյուլերի դիտարկմամբ, դա կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան բարեխղճորեն կկատարի իր պարտավորությունները, և որքան արագ կկատարվեն խաղաղության համաձայնագրի կետերը։
Վերոնշյալի համատեքստում Գյուլերը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ճանաչել է վիճելի տարածաշրջանի պատկանելությունը Ադրբեջանի կազմում (-խմբ. նկատի ունի Պեսկովի հայտնի հայտարարությունը), իսկ Հայաստանը հեռու է մնացել Լեռնային Ղարաբաղի բնակչությունից։