ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն


ՊԲ ստորաբաժանումները թողնում են դիրքերը Եվլախում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

  • 22-09-2023 19:47:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ»-ի ալիքը։
 
«Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները թողնում են իրենց դիրքերը Եվլախում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, զենիթահրթիռային համալիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play