Գնացքի տեխնիկական խափանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում


Գնացքի տեխնիկական խափանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում

  • 23-09-2023 10:43:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ 
 
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։ 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Նախնական տվյալներով վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։
 
Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան։ 
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն