Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում


Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում

  • 17-10-2023 11:55:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 16-ին Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են: 
 
Առցանց հարթակի գործընկերները ստիպված չեն լինի որևէ քայլ ձեռնարկել դրա համար: Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքների տեղաշարժի բոլոր փուլերում։
 
Վաճառողը ետ կստանա ապրանքի արժեքը՝ փոխարինումը հայտնաբերման օրվա ընթացիկ գնով, առանց հաշվի առնելու մշտական հաճախորդի զեղչը, հաշվարկվելու է նաև միջնորդավճարը: Այս գումարը կարտացոլվի ֆինանսական հաշվետվությունում՝ որպես «փոխարինված ապրանքների փոխհատուցում»: Ապրանքները չեն վերադարձվի վաճառողին, գումարը կնստացվի հաշվեկշռին փոխարինումը հայտնաբերելուց հետո 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածն անհրաժեշտ է Wildberries-ի մասնագետների կողմից մանրակրկիտ հետաքննության համար։
 
«Մենք մշտական երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ, միասին քննարկում ենք նրանց հետ համագործակցության պայմանները։ Հետևաբար, թարմացրել ենք փոխարինումների հետ աշխատելու կանոնները. ցանկանում ենք պահպանել համագործակցության թափանցիկությունը», - նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն