Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը. ՀՀ ԱՆ


Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը. ՀՀ ԱՆ

  • 18-11-2023 13:20:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը:
 
Այս տարվա կարգախոսն է. «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»:
 
Հակամանրէային դեղերը մարդկության կարևոր ձեռքբերումներից են, սակայն ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության  զարգացմանը. մանրէներն այլևս չեն ենթարկվում հակամանրէային դեղերի ազդեցությանը, դեղերի արդյունավետությունն էլ նվազում է:
 
Արդյունքում` անհրաժեշտություն է առաջանում կիրառել նոր սերնդի,  թանկարժեք դեղեր, ավելանում են կողմնակի երևույթները, երկարում է բուժման ընթացքը` պահանջելով հիվանդանոցային պայմաններում բուժում: 
 
Ընդ որում, բուժումը շատ հաճախ չի տալիս ցանկալի արդյունք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն