ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԱՐՑԱԽԻՆԵՐԻ ԿՈՄՊԱԿՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
18-11-2023 17:55:21 | | Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել "Վերադարձ" արցախյան իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որը կմիավորի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների ջանքերը՝ լուծելու համար մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված Արցախի բնակչության բազմաթիվ խնդիրները: Նորաստեղծ կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում արցախցի հայրենակիցների ժամանակավոր տեղավորմանը և հետագայում նրանց հայրենադարձությանը:
"Վերադարձ" կազմակերպության հիմնադիրներն են Հայաստանի և Արցախի բազմաթիվ անվանի գործիչներ։ Հայաստանի հույների "Պատրիդա" և "Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր" կազմակերպությունների նախագահ Էդուարդ Պոլատովը (Պոլատիդիսը), "Հանրային ազդարար" կազմակերպության նախագահ Սեմյոն Բաբայանը, ռեժիսոր Կարեն Գևորգյանը, "Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը, "Ռազմաճակատային լրագրողների լիգա" հասարակական կազմակերպության համակարգող Գեորգի Ղազարյանը, փոխգնդապետ, ազատամարտիկ Բորիս Մեժլումյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գրող Հրանտ Հայրիյանը; փոխգնդապետ, պատերազմի վետերան Անահիտ Մարտիրոսյան, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ուսուցիչ Սուսաննա Աղաջանյանը: Նոր կազմակերպության ղեկավար է ընտրվել "Երրորդ Ուժ Պլյուս" թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը:
"Վերադարձ"-ի հիմնադիրները հույս ունեն, որ Արցախի բնակիչների խնդիրների լուծման միասնական համաձայնեցված քաղաքականություն կձևավորվի՝ հաշվի առնելով արցախյան հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների տեսակետներն ու դիրքորոշումները։ Հիմնադիրների կարծիքով, դա կբարձրացնի ներկայումս գործող նմանատիպ բոլոր հասարակական կազմակերպությունների արդյունավետությունը, որոնց միավորում է Հայրենիք վերադառնալու համազգային գաղափարը:
Որո՞նք են "Վերադարձ" կազմակերպության հիմնական նպատակները:
Նոր հասարակական ուժի խնդիրների պարզաբանմամբ հանդես եկավ Էդուարդ Պոլատովը՝ առաջին հերթին Ադրբեջանից և Արցախից, Միջին Ասիայից, Իրաքից, Սիրիայից և աշխարհի այլ տարածաշրջաններից հայրենադարձների և հայ փախստականների ընդունման և տեղավորման պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալը, ով ունի հակամարտությունների գոտիներից մեր հայրենակիցներին ՀՀ-ում տեղավորելու խնդիրների լուծման հարուստ փորձ:
- Նման տիպի կառույցի ստեղծումը օրվա հրատապ պահանջն է, - ասաց պարոն Պոլատովը: - Հաշվի առնելով մի շարք պետությունների կողմից ԼՂ բռնի տեղահանված բնակիչներին, սեփական ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով, որսալու աճող միտումները, "Վերադարձ" կազմակերպությունը մտադիր է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում, պատմականորեն և հոգեպես մոտ ժողովուրդներ ունեցող երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան, արցախահայության կոմպակտ բնակեցմանն և նրա հետագա հայրենադարձմանը նախկին բնակության տարածքներ: Ուստի մեզ համար թիվ մեկ խնդիրը Հայաստանի տարածքում արցախցիների կոմպակտ համայնքի ստեղծումն է։ Առանց դրա դժվար կլինի հասնել արցախահայության հետագա հայրենադարձմանը։
Է.Պոլատովի խոսքերով, "Վերադարձ" կազմակերպությունը մտադիր է հայկական սփյուռքի նախաձեռնող մասի հետ մշակել եւ անցկացնել կազմակերպչական, ներդրումային եւ քարոզչական բնույթի միջոցառումներ, Սփյուռքի հետ համատեղ ճամբարներ ստեղծել այն կամավորների համար, ովքեր ցանկանում են եւ կարող են իրենց ներդրումն ունենալ շինարարության, պարենային եւ տնտեսական անվտանգության խնդիրների լուծման, լքված տարածքների յուրացման հայտնի ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով կազմակերպությունը կհամագործակցի արտերկրի հայկական ՀԿ-ների և բարեկամ երկրների ՀԿ-ների հետ՝ Սփյուռքի հետ համատեղ գործունակ կազմակերպչական կառույցներ ստեղծելու համար:
Չնայած իշխանությունների հետ ունեցած խնդիրներին՝ նորաստեղծ կառույցը նրանց կառաջարկի պետության հետ համատեղ մշակել և իրականացնել տարածաշրջանային (ռեգիոնալ) քաղաքականության ուղենիշներ։ "ՀՀ ղեկավարության և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ փորձելու ենք մշակել կոնկրետ հասցեական ծրագրեր՝ խթանելու համար Արցախի քաղաքացիների հայրենադարձությունը", - նշել է է.Պոլատովը: Նրա համոզմամբ, այս առումով "շատ կարեւոր է կապեր հաստատել ՀՀ հայրենասեր հասարակության, Սփյուռքի նախաձեռնող հատվածի հետ, սերտորեն համագործակցել ՀՀ եւ ԼՂՀ պետական բոլոր կառույցների հետ, այդ թվում ՝ տեղեկատվական եւ օպերատիվ առումով":
"Վերադարձ"-ը միջոցներ կձեռնարկի աշխատատեղերի ստեղծման, տեղական ինդուստրիայի զարգացման ուղղությամբ, այդ թվում ՝ ագրարային ոլորտում և ագրոարդյունաբերական կոոպերացիայում: Այդ նախաձեռնությունների շրջանակներում հերթափոխային մեթոդի հիման վրա սահմանամերձ շրջաններում կներգրավվեն ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից հայ և դաշնակից ժողովուրդների կամավորներ: Է.Պոլատովը վստահ է, որ այս մեթոդը լավագույնս կծառայի հայության համախմբմանը ազգային կենսական խնդիրների շուրջ:
Նոր հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մտադիր են նաև "ազգային անվտանգության համատեքստում նպաստել հայ հասարակության բոլոր սոցիալական խավերի՝ պահեստազորի սպաների, Արցախյան ազատամարտի մասնակիցների, տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ոլորտների գործիչների լիարժեք մասնակցության ներգրավմանը": Այս գործընթացներում ոչ պակաս կարևոր դեր պետք է ունենա նաև բանակի և կամավորական ռազմականացված կազմավորումների փոխկապակցվածության ամրապնդումը։
- Սահմանամերձ շրջաններում աշխատատեղեր բացելու համար մենք ցանկանում ենք ստեղծել համատեղ ձեռնարկություններ, ինչը հետագայում կբարձրացնի երկրի տնտեսական պաշտպանվածությունը եւ հնարավորություն կտա բարելավել մեր համաքաղաքացիների սոցիալ-կենցաղային պայմանները, կապահովի պահեստազորի զինվորների եւ պատերազմի վետերանների զբաղվածությունը, - նշել Է Էդուարդ Պոլատովը:
Նորաստեղծ կազմակերպության նշված միջոցառումներն ու ծրագրերը պետք է խթանեն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից և այլ հայտնի պետությունների աջակցությամբ կազմակերպված էթնիկ զտումների արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների վերադարձն Արցախ: Արցախահայության ներկա վիճակի հետ "Վերադարձի" ներկայացուցիչները չեն համակերպվելու երբեք։
"Վերադարձ" կազմակերպության հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հասցեներով․